19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս խաղողը». Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում

adfnj.thumb

Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։

«2018 թվկանին Նիկոլ Փաշինյանն եկավ մարզ ու խոստացավ, որ այսուհետ խաղողագործը ոչ մի խնդիր չի ունենալու։ Կարծես թե, ամեն ինչ նորմալ էր այս տարի, ոչ մի խնդիր չկար՝ չնայած մթերման համար ցածր գին էին սահմանել», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, թե խաղողը մնացել է, մթերող չկա։

«Ավագ Հարությունյանը («Գինու ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը- Aysor.am) կառավարությանը շատ խիստ մոտ կանգնած մարդ է, հաջողությամբ էն դաշտից թռավ էս դաշտ, ասում է, թե գինու արտահանման ծավալներն ավելացել են 40-50 տոկոս, կոնյակինը՝ 15-20 տոկոս, օղու արտադրման և արտահանման ծավալները՝ 250 տոկոս։ Աբսուրդ է, արտահանման ծավալներն այսքան ավելացել են, սպառում չկա։ Էս մարդիկ չեն ուզում բացահայտ, տղամարդավարի ասեն՝ մենք անզոր ենք էդ հարցերը լուծելու կամ անզոր ենք սպիրտի դեմն առնելու։ Հայկական կոնյակն իր վարկանիշն օր օրի գցում է միջազգային շուկայում»  – ասաց ակցիայի մասնակիցը։

Գյուղացիներն ասում են, թե դաշտում խոշոր խաղացողներից մեկը՝ «Նոյ» գործարանը չի մթերում՝ ասելով, թե տարաներ չունեն։

«Էդ հարցը պետք ա կառավարությունը պարզի, ինքն է մեղավոր, որ չի կարողանում ընդհանուր հայտարարի գա։ Բա էսօր խոշորագույն խաղացողը դուրս է գալիս մթերման դաշտից, բա չասե՞ս՝ 30 հազար տոննա բացը որտեղ տեղավորեմ։ Արմավիրում 30 հազար տոննա խաղող է մնացել, փոքր գործարաններ են մթերում՝ ինքնարժեքից էլ ցածր գնով։ Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս խաղողը», – ասաց խաղողագործը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ