28 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Հայտնի են հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները․ «Հրապարակ»

FEC0604E-6056-4428-8D61-0FFD6AC43773

Մի քանի օր է, պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությունների շրջանակում հետևում է հայկական զորախմբի վարժանքներին։

Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ,Մոսկվայում տեղի էին ունենում բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից: Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:

Հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների:

Ինչ վերաբերում է Սյունիքով տրվող ճանապարհին, տրանզիտ ճանապարհի մասին են պայմանավորվել, որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմանապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար:

Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի մասին է խոսք գնում:

Չի հաջողվել որևէ բանի հասնել Գորիս-Կապան ճանապարհի հարցում, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ֆինանսավորմամբ արագ կառուցել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհը, Իրանից եկող մեծ բեռնատար մեքենաների համար անցանելի դարձնելով այն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ