20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դուք հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը. Աննա Գրիգորյան

ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է եւ ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այտեղ կան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ինն, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:

«Եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպե՞ս կարող ենք բացատրել: Պարոն Սիմոնյանն ասում է՝ մենք ոչինչ չենք զիջել: Ես համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ առաջին կետում գրված է, որ զորքերը կանգնում են այն դիրքում, որտեղ գտնվում են յդ պահին: Բայց հետո հետ են քաշվել ձեր հրամանով: Քանի որ Կովսականն ու Սանասարը որեւէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետեւաբար, դուք այո, դուք այդ տարածքները հանձնել եք: Հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ինքը ժամանակին հարցապնդումներ է ուղարկել տարբեր գերատեսչությունների՝ փորձելով հասկանալ, թե Որոտանի ճանապարհահատվածում ճանապարհի շահագործումը եւ երթեւեկությունը ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի, կամ հնարավոր վթարների դեպքում ինչպես պետք է կարգավորվի խնդիրը, երբ պատահարի կողմերը կհանդիսանան Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները: Առհասարակ, անվտանգության ինչ երաշխիներ պետք է այստեղ գործեն: Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, որտեղ գրված է, որ իրենց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը: : Այսինքն ՊՆ-ն պտասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել ու ասում է՝ գիտեք, այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, մի անհանգստացեք, ռուսներն էլ էնտեղ են: Բա դուք ինչի՞ համար եք: Դուք իշխանություն եք, թե իշխանություն չեք: Եվ ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն ինչպիսի իրավիճակ է եւ մարդիկ ինչպիսի խնդիրների առջեւ կարող են կանգնել»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ