11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ

2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ ձևով նշվի:

«Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», – ասաց Փաշինյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ը ևս ոչ աշխատանքային օր է. ՀՀ անկախության օրն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ