23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՔՊ-ական Վահե Ղալումյանը չի բացառել Տավուշում տարածքների փոխանակումը

ՔՊ խմբակցության տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների տեղակայման մասին տեղեկություններ ինքը չունի։ 

«Զորքերի տեղակայման հետ կապված՝ ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Ես դրա մասին տեղեկություն չունեմ, ի՞նչն եք ուզում պարզաբանեմ», – նշել է Ղալումյանը։

Տավուշում «ադրբեջանական տարածքների» մասին իր հայտնի ձևակերպումը Ղալումյանն այսպես է մեկնաբանել․ «Ես ասել եմ՝ Տավուշում կան Տավուշի հողեր, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ և կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են մեր տիրապետության տակ»։
 
Ղալումյանը չի բացառել, որ այս տրամաբանության ներքո տարածքների փոխանակում, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ։ «Չեմ բացառում։ Ես գտնում եմ, որ կա խնդիր, որ պետք է նստել, խոսել, հասկանալ»,- ասել է նա։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ