04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ահա՛ ճշմարիտ պատկերն ամբողջական հայի»․ Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ գրառում է կատարել․

«Նույնանալ ժողովրդի հետ, որպես կենսաբանական էակ:

Նույնանալ ազգի պատմության և մշակույթի հետ, որպես բարոյական, հոգևոր էակ:

Նույնանալ Հայրենիքի հողի և ջրի հետ, որպես աշխատող, ստեղծագործող էակ:

Վերջապես, նույնանալ հայ պետությունն ամրացնող և նրա ապագան պսակող իդեալների հետ, որպես կամեցող և կառուցող քաղաքական էակ:

Ահա՛ ճշմարիտ պատկերն ամբողջական հայի:

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

Պարո՛ն Նախագահ, իմ ավա՛գ ընկեր, շնորհավորում եմ Ձեր տարեդարձը: Թերևս այն ամենահոգսաշատն է անցնող շուրջ յոթ տասնամյակներում` լի մտածմունքներով, ցավալի կորուստների դառնությամբ և ահագնացող խնդիրների լուծման վճռականությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, Հայրենիքի վերածննդյան գործին Ձեր կարող ներդրումն ունենալու և արդյունքները տեսնելու բերկրանք և մայիսյան հաղթանակները կրկին լիաթոք ուրախությամբ նշելու բազում առիթներ: Աստված Ձեզ պահապան»,– գրել է Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ