07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Կյանքի երկու ճանապարհ

iaza3hx9w3q3k874d8mq

«Մտե՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը, և ընդարձակ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք» (Մատթ. 7.13):

Հիսուս «նեղ ճանապարհ» և «լայն ճանապարհ» հասկացություններն  օգտագործում է փոխաբերական իմաստով, քանզի խոսքն այստեղ ոչ թե նեղի կամ լայնի, այլ թեթևի և դժվարի մասին է:

Դյուրին ճանապարհը մշտապես գրավիչ և գայթակղեցնող է եղել շատերիս համար, քանզի այստեղ բացակայում են բոլոր տանջալի և դառն ապրումները, որոնց կարող է բախվել մարդն՝ այլ ճանապարհով ընթանալիս: Եվ, բնականաբար, այսօր մեզնից շատերը փնտրում և ընտրում են հենց այսպիսի ճանապարհ:

Սակայն պիտի հասկանանք, որ նման ճանապարհով քայլելիս, միգուցե մենք չենք նկատում, իսկ ավելի ճիշտ` խուսափում ենք տանջանքներից, սակայն կորցնում ենք մեր կյանքի հոգևոր իմաստը, և ուղղակիորեն տրվելով հեշտասիրությանը՝ շեղվում ենք քրիստոնեական ճշմարիտ կյանքից:

Խոսքն առավել պարզ և ընկալելի դարձնելու համար՝ կարող ենք պարզապես նշել, որ Հիսուս Աստծո Միածին Որդին էր, և մեզնից շատերը ովքեր այսօր ձգտում են միայն վայելքներին և անհոգությանը, երբևէ կարո՞ղ են երևակայել, թե Աստված ցանկության դեպքում ինչպիսի անհոգ և երջանիկ կյանք կարող էր նվիրել Իր Միածին Որդուն: Դրա փոխարեն Հիսուս եկավ՝ ծառայելու յուրաքանչյուրիս, և երբևէ չօգտվեց իր «առավելություններից», իսկ հետո խաչվեց հանուն մեր փրկության` ազատելով մեր հոգիները մեղքի կապանքներից:

Հետևաբար, միայն այս մեկ օրինակը բավարար է՝ առավել քան հիմնավոր կերպով պատկերացում կազմելու, որ հեշտ ճանապարհը թեպետ գայթակղիչ և հաճելի է, սակայն ոչ պատվաբեր, և ոչ իրական քրիստոնյայի համար:

Հիսուս ասում է. «Վերցրո՛ւ քո խաչը և արի իմ ետևից» (Մատթ. 16.24):  Իհարկե, իմանալով Հիսուսի կյանքի, Խաչելության և Հարության պատմությունը, վստահաբար հասկանալի է, որ Նրա ետևից գնալն ամենևին հեշտ ճանապարհ չի խոստանում, սակայն հենց այս փշոտ և դժվարին ճանապարհն է, որ տանում է յուրաքանչյուրիս դեպի Երկնքի արքայություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ