20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1025, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1025 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198 898-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 3647 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 936 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4583-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 626 է, ընդհանուր առողջացածներինը՝ 178 227, փաստացի բուժվողներինը՝ 16 088 (մեկ օրում ավելացել է 375-ով): Մեկ օրում արվել է 4639 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 884 929 թեստ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ