20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճգնաժամ ԵՊՀ-ում՝ հանուն Փաշինյանի սրտի օլիգարխի

ԵՊՀ խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող ներկայացուցիչները քիչ առաջ տապալեցին նիստը, որում պետք է ռեկտորի թեկնածու առաջադրվեր։

Ըստ մամուլի՝  ԵՊՀ խորհրդի իշխանական անդամներին Փաշինյանի անունից հրահանգվել է չմասնակցել նիստին: Իշխանությունը նպատակ ունի պահպանել մայր բուհում տիրող ճգնաժամը՝ ԵՊՀ շենքի մասնավորեցումն առանց խոչընդոտների իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Փաշինյանը օրերս խոսեց բուհերի շենքերը վաճառելու պլանի մասին, որի թիրախում ԵՊՀ-ն է: Մամուլը գրեց, որ գաղափարի հեղինակը Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է, որը ցանկանում է հյուրանոց և բնակելի թաղամաս կառուցել բուհի տարածքում: Նախատեսված է, որ ԵՊՀ շենքի վաճառքից հետո պետությունը Սուքիասյանից վարձակալելու է շենք, մինչև այլ շենքային լուծումներ գտնելը:

Այդ կերպ օլիգարխը և՛ դառնում է Երևանի սրտում ահռելի մակերեսով շենքի սեփականատեր, և՛ վարձակալության տալով այն պետությանը՝ միլիարդներ է ստանալու բյուջեից: Նշենք, որ ԵՊՀ-ն արդեն 2.5 տարի է ռեկտոր չունի. Արամ Սիմոնյանին այդ պաշտոնից հեռացնելուց հետո, պաշտոնը շարունակում է թափուր մնալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ