23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովհաննես Ազոյանը ադրբեջանական ԶԼՄ-ների ու սոցցանցերի «հերոսն» է դարձել

 Երեկվանից ադրբեջանական սոցցանցերը և ԶԼՄ-երը մեծ ոգևորությամբ տարածում են դերասան Հովհաննես Ազոյանի հաճոյախոսությունը Ադրբեջանի նախագահին։ Նրա մեկնաբանության պատճառով ադրբեջանցիները ծաղրում են, թե «պարտությունից հետո հայերը խելոքացել են», «վախենում են Երևանն էլ գրավենք, այդ պատճառով աղերսում են, որ նոր պատերազմ չլինի»։ Սրան զուգահեռ, սոցցանցի հայկական տիրությում հայհոյում են Ազոյանին՝ զոհերի արյունն ուրանալու, Բաքվի բանտերում մեր եղբայրներին տանջահար անողին գովաբանելու համար։

Հիշեցնենք, որ նա Մեհրիբան Ալիևայի էջում հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում Պարոն Ալիևի դեմքին։ Խաղաղություն աշխարհին։ Թող էլ երբեք պատերազմ չլինի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ