23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի 3-ին, ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը

Մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։ Այս մասին հայտարարել է Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Բանակի և Հանրապետության նախագահի վրա շարունակվում են ճնշումները։ Մեր աջակցությունը շատ կարևոր է։

Մեր ներկայությամբ, վճռականությամբ, պինդ կանգնելով հասնում ենք արդյունքի։ Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է, սա մեր տունն է, խրամատը։ Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք այն դեպքում, երբ այս դավաճանին հեռացնենք։ Սա այն խրամատն է, որը պետք է ամուր պահենք։ Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի և վերջ»,-ասել է Սաղաթելյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ