20 Ապրիլի, Երեքշաբթի, 2021
KFC

Փաշինյանը հիստերիա է բարձրացրել։ Ոստիկանության կազմակերպած դաժան «սպանդի» կազմակերպիչները

Untitled-14

Փաշինյանի շրջապատում իմ աղբյուրները մանրամասներ են հայտնել փետրվարի 23-ին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան «սպանդի» կազմակերպիչների մասին։ Այդ մասին իր տելեգրամում գրում է ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Այսպես՝ ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, թե վարչապետ Փաշինյանը կարգելափակվի կառավարության շենքում, Նիկոլը հիստերիայի է բաձրացրել և սկսել բղավել հետևյալը. «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, ոչ թե երևանյան թափթփուկների խումբը»։

Վարչապետն իր մոտ է կանչել ոստիկանության 5 ղեկավարների և վերջնագիր ներկյացնելով պահանջել՝ դաժանորեն պատժել Սաղաթելյանին և ցուցարարներին։ Նիկոլի գլխավոր փաստարկը եղել է հետևյալը. «Թե՞ ցանկանում եք, որ ես պատմեմ, թե ինչպես եք դուք բոլորդ հրաժարվել կռվել Արցախում»։

Եվ ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծում։ Այդ բոլոր 5 ղեկավարները, խայտառակ բացահայտումների վախի ներքո, հավատարմության երդում են տալիս Փաշինյանին և խոստանում ստիպել ՀՀ ոստիկանությանը կանգնել վարչապետի կողքին։ Նիկոլը խորհրդակցությունն ավարտում է դարձյալ բղավոցներով.

«Միայն արյունով կարելի է նրանց ձեռքները կապել»։ Ցուցարարների դեմ պայքարի շտաբը բաղկացած է հետևյալ հինգ բարձրաստիճան ոստիկաններից՝ Ոստիկանության պետ Վահե Ղազարյան Նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան Եվս մեկ տեղակալ Վարդան Մովսիսյան Ոստիկանության Երեւանի վարչության պետ Սևան Քոչարյան Ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան»,- պատմել է Գաբրելյանովը:

154402575_133494078578602_491845717605043194_n 154336145_1074247823058666_3839698159372650116_n 153456928_162118192268550_5511693076822831387_n 154549654_555723165388420_816849836382236261_n 154182762_925330661613098_9060517491714946416_n

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ