02 Մարտի, Երեքշաբթի, 2021
KFC

Ձեզ համար քի՞չ էր 5000 մարդու արյունը։ Չհագեցա՞ք, որ մի ողջ ժողովրդի կոմիտասյան խելագարության հասցրիք, անոտ ու անձեռ դարձրիք հազարավորների

image_750x_5e8f6b301f948 (1)

Ձեզ համար քի՞չ էր 5000 մարդու արյունը։ Չհագեցա՞ք տաք արյան գոլորշու խեղդուկից։ Չհագեցա՞ք, որ մի ողջ ժողովրդի կոմիտասյան խելագարության հասցրիք, անոտ ու անձեռ դարձրիք հազարավորների։ Դուք շատ լավ գիտեք, որ զինվորների մեծ մասը, որոնք կրակի թեժ գծերում են եղել ու վերադարձել, հոգեպես կե՜ս մարդ են, հոգեպես անառողջ․․․ Այն որ լսում եք, պատերազմից վերադարձած զինվորը ինքնասպանություն է գործում, կարծում եք, ձեր մե՞ղ քը չի։ Որ հոգեկան խնդիրներով հիվանդների թիվը ահագնացել է, ձեր մեղքը չի՞։

Հիմա էլ սեփական ժողովրդի վրա կրակելու կոչե՞ր եք անում։ Կրակում է նա, ով վախենում է ժողովրդից։ Այն դեպքում, երբ Հայաստանն արյունաշաղախ եք արել, արյան մեջ կորցրել, հաշմանդամի երկիր եք դարձրել մեր երկիրը ու ձեզ թվում է, թե ոտքի չի՞ կանգնելու հաշմված, խաբված, հազար տեղից խոցված ժողովուրդը։ Կարող եք տրորել ու շարունակե՞լ ձեր խրախճանքը։

Գրողի ծոցը կորեք։ Դուք գործ ունեք վիրավոր առյուծի հետ, ում հետ հեշտ չի մենամարտի բռնվել ու սպանել։ Կրակեք, բայց անգամ կրակոցի ձայնից ձեզ նման վախկոտները, որ պարկուճ չեն տեսել, լեղաճաք կլինեն ու անշնչացած փռվեն։ Դուք գործ ունեք հերոս ժողովրդի հետ, ում ձեռքից խլել եք հաղթանակը։

Հասմիկ Բաբաջանյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ