26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քեզ համար չկա ոչինչ անհնար․․․ հալչում են մեղքերը, հալածվում են դեվերը, ջնջվում են հանցանքները, խզվում են կապանքները, խորտակվում են շղթաները, կենդանանում են մահացածները

Որդի կենդանի Աստուծոյ, օրհնյալ ամեն ինչում, ահավոր հօրդ անքնին ծնունդ, քեզ համար չկա ոչինչ անհնար, քո ողորմության փառքի անստվեր շողի ծագումից հալչում են մեղքերը, հալածվում են դեվերը, ջնջվում են հանցանքները, խզվում են կապանքները, խորտակվում են շղթաները, կենդանանում են մահացածները, բժշկվում են հարվածները, առողջանում են վերքերը, վերանում են ապականություննրը, տեղի են տալիս տխրությունունները, նահանջում են հեծությունները, փախչում է խավարը, պարզվում է մեգը, ցրվում է մառախուղը, փարատվում է մռայլը, սպառվում է աղջամուղջը, վերանում է մութը, հեռանում է գիշերը, տարագրում է տագնապը, չքանում է չարիքը, հալածվում են հուսահատությանները, և թագավորում է քո ձեռքն Ամենակալ, քավիչտ ամենայնի։ Որ չեկար կորստյան մատնելու մարդկանց հոգիները,այլ ապրեցնելու, ներիր իմ անթիվ չարիքները քո մեծ ողորմությամբ, քանզի միայն դու երկնքում անճառ և երկրում անզնին, գոյի տարրերում և աշխարհի չորս ծագերում, սկիզբն ամեն ինչի և ամեն ինչում ողջ կատարելությամբ, օրհնյալ բարձունքներում, և քեզ Հորդ և Սուրբ հոգուտ հետ փառք հավիտյանս հավիտենից ամեն։

Սուրբ Գրիգոր Նարեկացի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ