24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է  հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ հարաբերությունների բարելավման տրամադրվածության հաստատումն է», – հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին՝ արտահայտվելով Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների հետագա համակարգման օգտին։

«Զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ նրբերանգներ», – հաղորդում է Կրեմլը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ