26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր կողմից առաջ քաշած երկու կարևորագույն խնդիրներից ոչ մեկն արձագանք այդպես էլ չստացավ. Հովհաննես Սահակյան

 Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վերլուծելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ պատերազմյան և հետպատերազմյան ժամանակաշրջանի, կարող ենք եզրահանգել,որ տարածաշրջանում վերադասավորումներն ու խմորումները մտնում են էլ ավելի լուրջ փուլ։
 
Մոսկովյան երեկվա հանդիպումը վերջակետ դրեց բոլորի հույսերին ու նույնիսկ հավատի ամենափոքր նշույլ չթողեց։ Հող հանձնած և կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրած ղեկավարը՝ չի կարող այս իրավիճակում պահել և առաջ տանել մեր երկրի շահերը։
Մեր կողմից առաջ քաշած երկու կարևորագույն խնդիրներից ոչ մեկն արձագանք այդպես էլ չստացավ և նույնիսկ լուրջ չվերաբերվեցին, քանզի կապիտուլացիա ստորագրած ղեկավարն անլուրջ է բոլորի համար։
 
Առաջին խնդիրը ՝ հայ գերիների վերադարձն էր, որը օրվա իշխանությունը շահարկելով 2,5 ամիս քարշ էր տալիս իր իշխանության գոյությունը երկարացնելու համար։
 
Երկրորդը խնդիրը ՝ Արցախի կարգավիճակի հարցն էր, որը նույնիսկ չի քննարկվել։
Քանի դեռ Նիկոլը ներկայացնում է մեր երկիրը, այս ու նմանատիպ հարցերը լուծում ստանալ չեն կարող։
Այսքանից հետո հանուն մեր պետականության, հանուն հայ ժողովրդի ապագայի՝ հետդարձիդ ճանապարհին , ինքնաթիռից հրաժարականիդ տեքստի հետ միասին ուղերձով դիմիր ժողովրդին՝ հանուն մեր վաղվա օրվա ու ապագայի, հանուն նրա , որ քո իշխքնության 2,5 տարվա ավերակների վրա՝ հայ ժողովուրդը ուժ գտնի նորից կառուցելու իր տունն ու վերակառուցելու պետությունը»։
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ