23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամբողջ մի կյանք տրամադրել սրանց, հավաքել, հավաքել ու հավաքել, առանց իմանալու, թե ինչի համար եւ ում համար

-Ամեն ինչ պատկանում է Աստծուն, իսկ մեզ՝ ՈՉԻ՛ՆՉ։ Լոկ պատրանք է, որ մենք կարծում ենք, թե մեր հավիտենական իրավունքներն ունենք՝ մեր կյանքը, ծնողներին, տաղանդները, անուն, տիտղոս, պատիվ, դրամ, հարստություն, ժամանակ, ապագա, առողջություն։
Երբ այս բոլորը գալիս են իբրեւ նվերներ, մարդը, բնականաբար, իրեն 《տեր》է զգում այս բոլորի վրա։ Եւ սատանան նրա հոգում սուտ թելադրանքներ է ներարկում այնպես, որ մարդը կարծում է, թե արժե այս բոլորի համար կռվել, պայքարել, մեռցնել, մեռնել, դավաճանել եւ
ուրանալ ամեն սրբություն։
 
Այո՛, ամբողջ մի կյանք տրամադրել սրանց, հավաքել, հավաքել ու հավաքել, առանց իմանալու, թե ինչի համար եւ ում համար։
Իսկ երբ մեկը հրաժարվում է իր ունեցածից՝ ներառյալ իր կյանքն ու 《տիրոջ》պես վարվելու մոլուցքը, եւ սկսում է իմաստուն ծառայի երկյուղով 《տնտեսել》իրեն հանձնվածները՝ որպես ճշմարիտ Տիրոջ կալվածք, ընդունվում է ավելի ընդարձակ կյանք, որ հավիտենական կյանքն է, որտեղ կորստի ոչ մի ստվեր գոյություն չունի, կատարյալ աղքատության մեջ հարստացած։
 
Հատված ՝ Երկու ուխտավոր վեպից
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ