24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրիական կառավարական զորքերը գրավել են Խան-Շայխուն քաղաքը

Հուլիսի 5-ին սիրիական կառավարական զորքերը գրոհով գրավել են Իդլիբ նահանգում գտնվող Խան-Շայխուն քաղաքը, հաղորդում է “Reuters”-ը: Գրոհն սկսել է հարավային մասից, կառավարական զորքերն արվարձաններում տներ ե ֆերմաներ են այրել` սպանելով այնտեղ բնակվող ապստամբներին:

Այնուհետեւ քաղաքը ռմբակոծվել է, որից հետո` ենթարկվել գրոհի, որն իրականացվել է մի քանի տասնյակ զրահատեխնիկայով եւ ռազմական ուղղաթիռներով: Ապստամբները չեն կարողացել դիմադրություն ցուցաբերել եւ զիջել են իրենց դիրքերը: 2 կողմի զոհերի մասին էլ հաղորդվում է միայն այն, որ դրանք “զգալի թիվ” են կազմում:

Կառավարական զորքերի ներխուժումից առաջ քաղաքի գրեթե բոլոր բնակիչները լքել են իրենց տները: Քաղաքում ներկա է բնակչության մոտ 20 տոկոսը:

Խան-Շայխունի գրավումը մեծ հաղթանակ էր սիրիական բանակի համար, քանի որ այս ապստամբ քաղաքը արգելափակում էր երկրի գլխավոր քաղաքները` Հալեպը եւ Դամասկոսը միմյանց կապող մայրուղին:

Հուլիսի 5-ն մարտեր են ընթացել նաեւ սիրիական մի քանի այլ քաղաքներում: Ապստամբների խոսքով` ընդհանուր առմամբ` իրենք մոտ 100 զոհ են ունեցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ