24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոյեմբերի 9–ին կնքված համաձայնագրի արդյունքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը

Պատերազմի և նոյեմբերի 9–ին կնքված համաձայնագրի արդյունքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունից հետո առաջացած՝ Արցախի էներգետիկ անվտանգության խնդիրներին։

Տնտեսագետը, վկայակոչելով Արցախի հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տվյալները, հայտնեց, որ մինչև պատերազմը Արցախի Հանրապետության տարածքում գործել է 1 խոշոր (Սարսանգի) և 31 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնք ապահովում էին ոչ միայն Արցախի տնտեսությունն էժան էլեկտրաէներգիայով, այլև դրա մի մասն արտահանվում էր Հայաստան։

«Պայմանավորված հարուստ ջրային ռեսուրսներով և հարմար տեղանքով՝ ՀԷԿ-երի մեծ մասը կառուցված էր Քաշաթաղի և Շահումյանի (Քարվաճառի) վարչական շրջաններում, որոնք ադրբեջանական կողմին հանձնելուց առաջ ապամոնտաժվեցին։ Պատերազմական գործողությունների և ստորագրված եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ Արցախը կորցրեց իր ինքնաբավ էներգետիկ համակարգը։ Արցախում գործող 32 ՀԷԿ-երից 26-ն արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ 2 ՀԷԿ Մատաղիսում, 7 ՀԷԿ Շահումյանում (Քարվաճառում), 16 ՀԷԿ Քաշաթաղում և 1 ՀԷԿ Հադրութում։ Իսկ Մարտակերտում գտնվում Թրղի 1, 2 և 3 ՀԷԿ-երի վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ 2019 թվականի ընթացքում ՀԷԿ-եր շահագործող ընկերությունները Արցախի պետական բյուջե են փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամի հարկեր և աշխատանքով են ապահովել հազարավորավոր արցախցիների։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները հրատապ քայլեր կձեռնարկեն ոչ միայն ապահովելու Արցախի էներգետիկ անվտանգությունը, այլև այլընտրանքային լուծումներ կգտնեն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ