26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախյան ժամանակագրություն ըստ Նիկոլ Փաշինյանի

«Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան, դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է ՀՀ համար և ԱՅԴՊԻՍԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼԸ ԱՄՈԹԱԼԻ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻ, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում։ Բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ։ Տեր-Պետրոսյանը ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ի վերջո կարողանա արձանագրել, որ ինքը 97 և 98 թվականին ճիշտ էր ասում։ Բայց սա էլի եմ ասում, ամոթալի մոտեցում է, ինչու՞, որովեհտև չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ ԱԼԻևԸ ԱՏԱՄՆԵՐԸ ՍՐԱԾ ԱՄԵՆ ՕՐ ԼԿՏԻԱԲԱՐ ՀՈԽՈՐՏՈՒՄ Է ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։ ՓՈԽԶԻՋՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՓՈԽԶԻՋՄԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ, իսկ այսպիսի մթնոլորտում՝ Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում, ԽՈՍԵԼ ՓՈԽԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՀՀ և ԼՂՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ մասին։ ԲԱՅՑ ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՅԱՍՏԱԻ և ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ, հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի այսպիսի կապիտուլյացիներից խուսափելու, ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ՀՀ և ԼՂ-Ի պետական ինքնասիրությունը պաշտպանելու համար, և այսօր սա Հայաստանի քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցն է։

Նիկոլ Փաշինյան, 22.06.2016թ.

 

«Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց ա եղել և կրթված մարդու տպավորություն է թողել [Ալիևը]»։

Նիկոլ Փաշինյան, 30.09.2018 թ

 

Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԿԵՏԻՑ, սա ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ նրբություն է։ Նիկոլ

Փաշինյան, 04.08.2019 թ․

 

«Ես օրինակ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից ԶԳՈՒՄ ԵՄ, որ ինքը տրամադրված ա, և ուզում ա հարցի լուծում, մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ։ ․․․ Եվ թող մեզ ոչ մեկ չասի հա՝ էդ ի՞նչ եք բանակցում, ԻՆՉ ՈՐ ՊԵՏՔ Ա ԷԴ ԷԼ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ»։

Նիկոլ Փաշինյան, 05.05.2020 թ.

 

«Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ ՄԵՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ ՄԵՐ ԿՐԾՔԻՆ ՍԵՂՄԱԾ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ: ՍԱ ՄԱՆԿԱՄԻՏ ՄՈՏԵՑՈՒՄ Է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՄԵՂՐԻՈՎ, ԹՈՂ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆ. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:»

23․05․2001 «Մենք ու մեր շահերը», Նիկոլ Փաշինյան

Աչձանագրում է պատմաբան Ջուլիետա Կտշանյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ