05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ստեփանակերտի 40 տոկոսն ավերվել է, բայց բնակչության 30 տոկոսը քաղաքում է․ Հրապարակ

Ստեփանակերտի 40 տոկոսն ավերվել է, բայց բնակչության զգալի մասը չի լքում հայրենի քաղաքը: Երեկ այս մասին թերթի լրագրողին փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը. «Տարբեր շերտ մարդիկ են, ովքեր չեն ուզում թողնել իրենց հողն ու ջուրն անգամ այս պայմաններում: Մեր հաշվարկով, մոտ 30 տոկոսը քաղաքում է»։

Քաղաքապետը հայտնել է, որ երկու օր է՝ քաղաքում հարաբերական անդորր է, Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ-ներ գրեթե չեն հայտնվում․ «Պատերազմը շարունակվում է, բայց որ ասեմ՝ քաղաքի վրա խփում են՝ չէ»։

Քաղաքապետի խոսքով, հակառակորդի կողմից վնասված ենթակառուցվածքներն արդեն վերականգնվել են։ «Գազ, ջուր, հոսանք, ամեն ինչ էլ կա։ Մարդկանց մեծ մասն ապաստարաններում է, եւ նրանց սննդի հարցն էլ մենք՝ կառավարությունն է հոգում»,- ասել է նա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ