06 Դեկտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ

D54C12A2-CE21-4E65-96D9-1091778BD133

Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են: Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն համոզված եմ, որ դա տեղի չի ունենա», – ասել է Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրատապ խորհրդակցություններ սկսելու անվտանգության ապահովման համար Հայաստանին տրամադրվող օգնության տեսակն ու չափը որոշելու վերաբերյալ:
 
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որՄոսկվան Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ