19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայում թուրքի մուրճի հարվածից վիրավորում ստացած Գևորգը հիվանդանոցում է, կա վիրահատության կարիք

Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի խաղաղ ցույցի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած Գևորգի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կա վիրահատության կարիք: Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ մանրամասներ ներկայացնելով Գևորգի քրոջ հետ հեռախոսազրույցից:

«Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները եվրոպական քաղաքներում շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի և Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքի մասին»,-նշել է Նազարյանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է նաև առավոտյան Ֆրանսիայի Նիս քաղաքում դանակով զինված մի մոլեռանդի՝ եկեղեցում գտնվող մարդկանց վրա հարձակվելու մասին, նկատել, որ դա դեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: «Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»,-շեշտել է Նազարյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ