19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է խանգարում։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, սակայն ռազմական ստրատեգներին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում․ Հրապարակ

Թեեւ թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, եւ մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաեւ Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի  հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի  աշխատանքներում։

Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի եւ մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր են կազմակերպել եւ վարել, իսկ ռազմական ստատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել, թեեւ, ասում են, անձամբ Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ նրանք ներգրավվեն այդ պրոցեսում։

Նման որոշում կայացվել է Հայաստանից։ Չնայած դրան, Արցախի հերոսները շարունակում են իրենց պայքարը եւ անգամ համախմբման ու կռվելու կոչեր հնչեցնում։ Երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ կոչով՝ «Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ