29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը. վարչապետը բացահայտեց Ադրբեջանի պահանջը բանակցություններում /տեսանյութ/

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Արդբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ տարածքները հանձնելու կոնկրետ ժանակացույց ու արձանագրել, որ Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում», – ասաց նա։

Վարչապետը նշեց՝ տարածքները պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ` խաղաղության դիմաց, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։

«Մեր կառավարությունն, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց՝ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Արդբեջանի բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։

«Եվ Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ, տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան սկսեց սպառնալ Հայաստանին», – ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ