21 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

«Օմարի արծիվը»… Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից… Դավիթը, կատարելով այս սխրագործությունը, փրկեց զինվորների կյանքեր, սակայն ինքը հերոսաբար զոhվեց

{"subsource":"done_button","uid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153857794","source":"other","origin":"unknown","source_sid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153881593"}

Armenia23.ru-ն գրում է.

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Հայաստանի դեմ: Պատերազմում հերոսի փառքով նահատակվել են շատ հայորդիներ, որոնք չեն խնայել ոչինչ` հանուն հայրենիքի ազատության: Այսօր զրուցել ենք սեպտեմբերի 30-ին նահատակված մայոր Դավիթ Արզումանյանի քրոջ` Ասլի Ասատրյանի հետ:

«Դավիթը ծնվել է 1986 թվականին, 20 տարի իր ծառայությունն է մատուցել հայկական բանակին, ծառայել է հայկական խաղաղապահ զորքում: Ստանձնել է և՛ Սիրիայի, և՛ Աֆղանստանի պաշտպանության նվիրական գործը: Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից։ 

{"subsource":"done_button","uid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153971726","source":"other","origin":"unknown","source_sid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153983553"}

Նա կյանքը չի խնայել հանուն հայրենիքի: Երբ հա կառակորդը մեր դիրքերի ուղղությամբ արկ է նետել, Դավիթը, դա շուտ նկատելով, հասցրել է իր զինվորներին զգուշացնել, որ փախչեն արկի հարվածից: Այս ամենը տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում. Դավիթի արագ նկատելու և չփախչելու, այլ զինակից ընկերներին զգուշացնելու շնորհիվ, փրկվել են ութ զինվորներ: Սակայն ինքը և ևս մի քանի զինվորներ չեն հասցրել հեռանալ:

Դավիթը ամուսնացած է ընդամենը հինգ տարի: Ունի փոքրիկ 4 տարեկան երեխա: Նա կյանքով լեցուն մարդ էր ու միշտ շտապում էր, ամեն պարագայում մտածում էր ամեն ինչ հասցնել: Ես երևի չեմ հիշում մի դեպք, երբ հանգիստ նստած հաց ուտեր, չէ՜, միշտ շտապում էր,- արցունքն աչքերին պատմում էր Դավիթի քույրիկը:

{"subsource":"done_button","uid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153857794","source":"other","origin":"unknown","source_sid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153881593"}

Ծառյության պայմանագրի ավարտին ընդամենը երկու տարի էր մնացել, որոշել էր թոշակի անցնել, ժամանակը ավելի շատ տրամադրել ընտանիքին: 5 տարի էր` ամուսնացած էր, բայց 2,5 տարի կինը նրան սպասել է: Աղոթում ենք, որ մեր ընտանիքում նոր Դավիթ ծնվի: 4-ամյա Վլադիմիրը` Դավիթի որդին, երեկ հեռախոսիս մեջ տեսավ զինվորական նվագախմբի տղաների տեսանյութը, հարցրեց` Ասլի, պապաս իրանց մե՞ջ ա… ասացի չէ, Վլադ ջան, պապան ավելի լավ տեղ ա գնացել… ու էդպես էլ երեխուն չկարողացա բացատրեմ, թե պապան որտեղ ա: Ընկերական շրջապատում էլ, ինչպես ամենուր, յուրահատուկ էր:

{"subsource":"done_button","uid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153943819","source":"other","origin":"unknown","source_sid":"BA230334-1F37-4489-BB3F-2F6FCB14CDD3_1602153959525"}

Չգիտեմ այնպիսի մեկին, որ Դավիթից նեղացած լինի, կամ Դավիթը որևէ մեկին նեղացներ: Կինը` Շուշանիկը, ասում է, թե նա չէր էլ կարող այլ մահով մահանար: Նա իր մահով էլ փառավորվեց: Դավիթին կոչել են «Օմարի արծիվ»: Կինն էլ նրան այդպես է բնութագրում. «Ինքը իմ արծիվն ա»,-եզրափակեց քույրը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ