20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքը կիրառվել է հայերի դեմ

f5f6b244464741_5f6b244464781

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը: Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը: Զեկույցի համար ուսումնասիրվել են մամուլի 4364 հրապարակում: Դրանցից 108 հրապարակման մեջ առկա է եղել ատելության խոսք ուղղված մեկից ավելի խմբերի դեմ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 80 տարբեր խմբերի վերաբերյալ օգտագործվել է 5515 ատելության խոսք, փոխանցում է ermenihaber-ը:

Ատելության խոսքի թիրախ դարձած խմբերը ըստ հերթականության հետևյալ տեսքն ունեն.

Հայեր – 803 ատելության խոսք

Սիրիացիներ – 760

Հույներ (Հունաստանի) – 754

Հրեաներ – 676

Հույներ (Թուրքիայի, Կիպրոսի և այլն) – 603

Քրիստոնյաներ – 334:

Հայերն ամենաշատը թիրախավորվում են Խոջալուի դեպքերի ու Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածներում, որոնցում հաճախ նույնականացվում կամ կապակցվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության և ASALA-ի հետ: Հայերը շատ են թշնամացվում նաև Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության համատեքստում:

Ընդհանուր առմամբ ատելության խոսքի 51 տոկոսը հրապարակվել է տեղական, իսկ 49 տոկոսը հանրապետական մասշտաբի մամուլում:

Հանրապետական նշանակության մամուլի միջոցներից ամենաշատ ատելության խոսքը կիրառել է «Yeni Akit» ընդգծված ազգայնական թերթը՝ 263 դեպք:

Դրան հաջորդում են Yeniçağ  (155 դեպք), Diriliş Postası (131), Milli Gazete (123), Milat  (118) թերթերը:

Աղբյուր`    Diken

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ