16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու ԱԱԾ-ն չի տեսնում մաքսանենգ սիգարետների գործը

Վերջերս ԱԱԾ նորաթուխ ու չափից ավելի իր պաշտոնի համար երիտասարդ  պետի հայտարարությունը, թե բոլորովին անհայտ  մի կայքում անստորագիր մի հոդվածին այդքան մեծ ուշադրություն հատկացնելը, իհարկե, մի կողմից զարմանալի էր, մյուս կողմից` բացահայտում էր, թե ով է իրականում կազմակերպել այդ էժանագին սադրանքը:

Սակայն  նույնքան զարմանալի, բայց միաժամանակ բացտարելի է այն, որ ԱԱԾ պետը  որեւէ կերպ չի արձագանքում Հայաստանից մաքսանենգ սիգարետների  Ռուսաստան արտահանման  եւ այնտեղ  երեք ինքնաթիռ  սիգարետ կալանավորման փաստի շուրջ: Նա նույպես այնքանով է բացատրելի, որ այդ խայտառակ հանցագործությունը պետք է որ ԱԱԾ-ի ուշադրությունից դուրս մնար մեկ դեպքում, եթե ռուսական լրատվամիջոցներում նշված այս հանցագործության հովանավորները իրականում կան եւ իրականում հովանավորել են այդ խայտառակ ապօրինի գործարքը, գրում է Իրավունքը, եւ հիշեցնում,  որ ռուսական լրատվամիջոցներում նշված էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքը եւ ամենամերձ շրջապառը: Ընդ որում, հարցին անդրադարձել էին ռուսական բազմաթիվ ու շատ հեղինակավոր լրտավամիջոցներ, հեռուստատեսդությամբ ցուցադրում էին մաքսանենգ սիգարետները եւ օդանավերը, որոնցով դրանք տեղափոխվել էին: Սակայն ԱԱԾ-ի պետի ուշադրությունը այդ ամենը չի գրավում: Հասկանալի է կա հանձնարարական դրանով չզբաղվել:

Միաժամանակ Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում գործը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում կոծկելու համար: Հայաստանից բազմաթիվ  էմիսարներ են ուղարկվում Ռուսաստան հարցը «լուծելու» նպատակով: Սակայն,  եթե Հայաստանում այն հաջողվել է կոծկել, ապա ռուսական իրավապահները Նիկոլի վարչակազմի հետ գործարքի չգնացին եւ քրեական գործերը շարունակվում են:

Ա. Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ