29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանին կկալանավորե՞ն։ Ո՞վ է աղմկահարույց դատավորը․ Հրապարակ

images (2)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։

Մարտիրոսյանը քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերները կատարողի համբավ ունի: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ Մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, ապա նաև Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստների գործերով․ բոլոր գործերով արձակել է մեղադրական դատավճիռներ:

Մարտիրոսյանն է կայացրել նաև Մանվել Գրիգորյանի կալանքի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին դատապարտել երեք տարվա ազատազրկման։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ