26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լեզու են գտնում «հարց լուծողների» հետ. Հրապարակ

ՀՀ-ում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզերում «կուսակցական կյանքը» որոշակի առումով պասիվացավ, ավելի կոնկրետ՝ գտնվում էր յուրօրինակ «թայմ աութի» փուլում։

Թերթի տեղեկություններով, վերջին մեկ ամսվա ընթացքում այս առումով մարզային կյանքն ակտիվացել է։ Ընդ որում, ակտիվ գրասենյակներ են բացում ու կուսակցաշինությամբ զբաղվում ոչ միայն ընդդիմադիր ուժերը, այլեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հատկապես խոշոր քաղաքներում ակտիվ անդամագրությամբ եւ կուսակցական «բանկի» ստեղծմամբ է զբաղված։

Թերթին հասած տեղեկություններով, իշխանությունները մարզերում փորձում են համագործակցության եզրեր գտնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, հատկապես տարածքների գործարար շրջանակների, ինչպես նաեւ համայնքներում, այսպես ասած, «հարց լուծող» անձանց հետ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս կերպ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին այն հաշվարկով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կարողանան ամրապնդել իրենց չափազանց երերուն «դիրքերը» մարզերում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ