26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսման վարձերը բարձրացնում են բուհերը. Մենք դրա հետ կապ չունենք. ԿԳՄՍ նախարարը՝ Մելքումյանին

Բուհերի ուսման վարձերը բարձրացնում են բուհերը եւ իրենք են պատասխանատու իրենց որոշումների կայացման համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Նախարարությունը դրա հետ առնչություն չունի: Դրա հետ կապված ուսանողների հետ կքննարկենք իրենց բողոքը եւ կարծում եմ՝ որոշակի լուծումներ կգտնենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու բուհերի ռեկտորների ընտրությունները ձգձվում են, տարիներով պաշտոնակատարներ են նստած, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «2018-ին Հայաստանում տեղի են ուրնեցել լրջագույն քաղաքական փոփոխություններ եւ բուհերը դրան նախորդած քաղաքական գործընթացներում բավականին կարեւոր դերակատարություն ունեին: Բնական են այն վիճակները, որոնք այսօր կան նույն բուհերում կոորդինատների ճշգրտման առումով: Ես կարող եմ ընդունել այն քննադատությունը, որ որոշակի հապաղում կա, բայց ձեր ասած տրամաբանությամբ մենք պետք է արհեստական գործընթացներ հրահրենք, որ արագ նշանակվեն ռեկտորները: Դա մենք չենք անի, կթողնենք, որ բնական գործընթացով դա տեղի ունենա»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ