28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 մարդ

85095ED2-BA10-4136-8B43-FB6C4B678228

Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 40 593 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 160-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 33 157 (+541) մարդ, այս պահին բուժվում է 6399:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1037 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 803 (+7), այլ պատճառներով՝ 234 (+6):

 
 Մեկ օրում մահացել է 13 մարդ:

Կատարվել է 968 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ