18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. Մեդիա պաշտպան

2020 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 95-ը եղել է բացասական, 34-ը՝ դրական, 147-ը՝ չեզոք։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում։
Աչաջրի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը նշում է, որ նախարարի հրամանով կասեցվել է Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավունքը (Աչաջրի ծննդատունը)։ Նա նաև հավելում է, որ արել է ամեն ինչ, որպեսզի ծննդատան աշխատանքը չկասեցվի, բայց իր ջանքներն ապարդյուն են եղել։
Ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Հարությունյանն էլ անդրադառնալով թեմային գրել է. «Արսենի ստացած տարեկան պարգևավճարն ավելի շատ է, քան Աչաջրի ծննդատան տարեկան բյուջեն»։
Մամուլում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի թեմային. «Հակահամաճարակային պայքարը երեք ձախողված խորհրդանիշ ունի՝ նոն–ստոպ ռեժիմով դիմակներից խոսող և մեղքն այլոց վրա գցող Նիկոլը, հակասահմանադրական մարմին գլխավորող, Նիկոլի համար քավության նոխազ աշխատող պարետը ևԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»։
Համացանցում ֆլեշմոբ էր սկսվել, որով պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականները։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման և այլ ոլորտներում իրականացրած քայլերը։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ