02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Մեծամիտ ու պարզունակ. Իշխանյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին

DE9E2CAC-5024-4FB0-8C8A-54FCD4EDD4E4

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականությանն ու գործելաոճին։

Նա իր գրառումը վերնագրել է. «Մեծամիտ ու պարզունակ»:

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը եւ հենց միայն այդ բավական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, իհարկե հաճախ չենք հանդիպել, բայց բավական ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ Երբ նա նախարար նշանակվեց, մտքումս ողջունեցի նշանակումը։

Առաջին մեծ հիասթափությունս եղավ անցյալ տարի, երբ նախարարը հանդիպեց հայագիտական ինստիտուտների եւ ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Աչքի էր զարնում նախարարի մեծամտությունն ու քամհարանքը ներկաների նկատմամբ։ Արհամարհանքը նկատվում էր, նույնիսկ նախարարի նստելաոճից եւ հայացքից։

Այժմ չեմ ուզում անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության կողմից հրամցված տարաբնույթ հայեցակարգերին։ Ուղղակի վերջին օրերին նախարար Արայիկ Հարությունյանը ցուցադրեց նաեւ իր, ներեցեք՝ պարզունակությունը։

Բարձր բալեր հավաքած դիմորդների միանգամայն արդարացված բողոքները, նախարարը կապում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ․ «հե՜յ, հասեք, նախկիններն են․․․»։ Գուցե ՀՔԾ-ն, այս հաղորդագրության հետքերով նոր քրեական գո՞րծ հարուցի։ Սա բավական չէր, հետո էլ նախարարը «հերոսաբար» մեղադրեց ՀՅԴ-ին Անդրանիկ զորավարին թուրքերին հանձնելու մեջ։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը գիտնական է, գիտությունների թեկնածու եւ ․․հղում է անում կեղծ փաստաթղթերին։ Հարգելի պարոն նախարար, եթե առաջին դեպքում դուք, թեկուզ պարզունակ մեղադրանքներով, բայց հանդես եկաք, որպես քաղաքական գործիչ, ապա երկրորդ դեպքում, դուք պետք է զերծ մնայիք քաղաքական գնահատական տալու գայթակղությունից, հիշելով ձեր գիտնական լինելը։ Իսկ գիտությունը հենվում է ճշտված փաստե

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ