26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը պետք է փոխվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ ոստիկանապետին ու ոստիկանության ողջ անձնակազմին Ոստիկանության օրվա առթիվ։

Վարչապետը գործադիրի անդամներին կոչ արեց ծափերով շնորհավորել։

«Ոստիկանությունը ցանկացած պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է ու, իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ, տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման ու կիրառելիության մակարդակը», – ասաց նա։

Վարչապետն ընդգծեց՝ պետք է արձանագրել ու խոստովանել, որ Հայաստանում Ոստիկանության ու հանրության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել, դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր։

«Այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն ու լիարժեք վստահություն Ոստիկանության աշխատանքի նկատմամբ ու դա մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից է», – նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ իրենց օրակարգի կարևոր առաջնահերթություններից մեկը։

«Այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա, առաջինը՝ հանրության լիարժեք վստահությունը Ոստիկանության նկատմամբ, երկրորդը՝ Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը և նաև կարևոր է Ոստիկանության իմիջի բարեփոխումը։ Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի ու փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին», – ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, ովքեր զոհվել են ՀՀ օրենքը, իրավունքը պաշտպանելիս։

Վարչապետն ասաց, որ Ոստիկանության օրը նշվելու է հնարավորինս սահմանափակ շրջանակում, այս տարի բացթողածը մյուս տարի կլրացնեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ