26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թիրախում եկեղեցին է: Թույլ չենք տալու

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Դեռեւս 2018թ. դեկտեմբերի 16-ին հրապարակային կարգով նշել էի, որ թիրախավորված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը: Ինքնավար Եկեղեցին ունի ինչպես պետության անհավատ իշխանավորներից, այնպես էլ գերտերություններից պաշտպանվելու հարուստ փորձ: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց եւ պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:

Այսօր Եկեղեցին խոչընդոտ է հանդիսանում գլոբալացման (համաշխարհայնացման) գործընթացների համար, քանի որ ազգային ինքնագիտակցությունը բարձր պահելով եւ պահպանողական մոտեցումներով լուրջ դիմադրություն է ցույց տալիս: Պատահական չէ, որ Եկեղեցին իր խոսքը հայտնել է, ինչպես 2017թ. Ստամբուլյան կոնվենցիայի նախատիպը համարվող ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ (նախկին իշխանության ժամանակ), այնպես էլ 2019թ. Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ (այս իշխանության ժամանակ): Այս դիրքորոշումները բնականաբար իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես ընտանեկան բռնության օրինագծի վրա (օրինագծից մասնավորապես դուրս թողնվելով զուգընկերների եւ երեխաներին առանց ծնողների ապաստարան տանելու հետ կապված կարգավորումները), այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի վրա:

Պատահական չէ այն, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը այժմ հայտարարում է, որ Եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը..:

Հայաստանի ներպետական օրենսդրությունից հետեւում է, որ կոռուպցիան ԻՇԽԱՆԱԿԱՆ լիազորությունների չարաշահումն է՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով: Եկեղեցու եւ հոգեւորականների գործունեությունը որեւէ կերպ չեն կարող կոռուպցիոն դրսեւորումներ լինել այն պարզ պատճառով, որ աշխարհիկ իշխանական լիազորությամբ օժտված չեն

Այստեղ հարց է ծագում, թե ինչու է նշված կազմակերպության ներկայացուցիչը դուրս եկել կոռուպցիայի հասկացության սահմաններից:

Վստահ եմ, որ Եկեղեցու նկատմամբ հարձակումները շարունակվելու են նաեւ հետեւյալ ուղղություններով, այն է՝ փորձելու են սահմանափակել կամ վերացնել՝
– զորամասերում հոգեւորականների ներկայությունը – քրեակատարողական հիմնարկներում հոգեւորականների ներկայությունը.

– Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներս թույլ չենք տալու Եկեղեցու նկատմամբ որեւէ ոտնձգություն

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ