26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կարող ենք ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. Ալիև

Հուլիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ելույթ ունենալով երկրի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ ասել է, որ իր երկիրը, ընդունակ է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: 

’’Սակայն մենք կարծում ենք, որ բանակցությունների ներուժը դեռևս չի սպառվել: Քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշում կիրառելով` մենք կձգտենք նրան, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Մեր քաղաքական, տնտեսական և ռազմական ներուժը բավականին զորեղ է, և այդ գործոնը դրական դեր կխաղա բանակցությունների գործում’’, – ասել է Ալիևը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ չնայած միջազգային միջնորդների ջանքերին` ոչ մի արդյունք չի գրանցվել հակամարտության կարգավորման հարցում: ’’Մենք այնպիսի կարծիք ունենք, որ ղարաբաղյան հարցով զբաղվող միջնորդները ավելի շատ շահագրգիռ են իրավիճակը թողնելու ներկայիս կարգավիճակում: Նրանց հիմնական հետքրքրությունը կայանում է նրանում, որ կայունությունը տարածաշրջանում չխախտվի, և պատերազմ չլինի’’, – ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ