08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2020
KFC

Հայաստանում այսօր ընտանիքապետություն է․ Միհրան Հակոբյան /տեսանյութ/

Հիմա մենք կարող ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը, նրա համակիր, համախոհ, հենարան քաղաքական շրջանակները և արտասահմանյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ խոսել են մարդու իրավունքների մասին խաբել են, դա միֆ է:

Հայաստանում չի հարգվում մարդու իրավունքները, իսկ այսօրվա իշխանությունները չեն հարգում ժողովրդավարության ամենատարրական սկզբունքները, կա զրո հարգանք: Կա երկակի ստանդարտներով արդարադատություն, կա քաղաքական ու հանրային կյանքը սեփականաշնորհելու, յուրացնելու մղում, որպեսզի կառուցվի այն ընտանիքապետությունը, որը մենք այսօր տեսնում ենք:

Այսօրվա դրությամբ մենք կարող ենք ֆիքսել, որ Հայաստանում ստեղվծում է ընտանիքապետություն՝ մեկ ընտանիք պետություն, որտեղ բոլորը պարտավոր են հարգել այդ ընտանիքի կամքը»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ