25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին տիկինն ստիպված է եղել վազել ավելին, քան նախատեսված էր

Էստոնիայի առաջին տիկին  Էվելին Իլվեսը, ով մասնակցել է օլիմպիական կրակի էստաֆետին, ստիպված է եղել վազել ավելի երկար տարածություն, քան ծրագրված էր:

Առաջին տիկնոջը բաժին ընկած էստաֆետի փուլը ընթանում էր անգլիական Քենթ կոմսությունում: Էվելին Իլվեսը պետք է  վազեր մոտ 300 մ: Սակայն վազքից առաջ պարզվել է, որ մասնակիցը, ով պետքէ հանձներ նրան ջահը, չի կարողացել դուրս գալ վազքի: Պարզվել է, որ ջահակիրին նավակով են տեղ հասցրել, սակայն փոթորկոտ եղանակի պատճառով նրա մոտ  ծովային հիվանդություն է սկսվել: Այդ պատճառով էլ Էվելինն ստիպված է եղել վազել 2 հոգու փոխարեն:

Նախագահի կինը խոստովանել է, որ ինչ-որ պահի թուլացրել է արագությունը եւ դժվարացել է վազել, սակայն հանրության աջակցությունն օգնել է նրան:

Օլիմպիական կրակի էստաֆետը մեկնարկել է մայիսի 18-ին Պլիմուտում: Ջահը, որը տանում են նրա մասնակիցները, կհաղթահարի մոտ 13 հազար կմ: Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում այն կդիմավորեն հուլիսի 27-ին` Օլիմպիական խաղերի բացման օրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ