19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է․ Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին

timthumb

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ,Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է: Դու այդպես էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական և անձնական հարաբերությունների տարբերությունը: ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ է՝ իր շատ հիմնավորված բողոքի ձայնն է բարձրացնում քո վարած ապազգային քաղաքականության դեմ։

Ամբողջ պայքարի ընթացքում որևէ դաշնակցական երիտասարդ երբևէ անձնական վիրավորանք չի հնչեցրել քո հասցեին, թեև սրանից հետո էլ չեն խոստանում, քանի որ սա նրանց համար սկզբունք է, նրանք այդպես են դաստիարակվել: Քննադատությանը պատասխանեցիր զրպարտանքով, սպառնալիքով, դրսի-ներսի փնտրտուքով՝ կրկին չհասկանալով, որ Դաշնակցության հետ այդ լեզվով չեն խոսում։

Բայց քեզ գերազանցեցիր, չափդ անցար դասախոսների և գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԵՊՀ դոցենտ Ռ. Սաղաթելյանի (որի միակ մեղքն այն է, որ իմ հորաքույրն է) պարզ հարցից կրկին ջղաձգվեցիր… Կրկին շանտաժ, սպառնալիք։ Արայի՛կ, չորս ամիս նույն կառավարությունում աշխատել ենք։ Պաշտոնական և ոչ պաշտոնական մթնոլորտում ինչո՞ւ մեկ անգամ չհամարձակվեցիր երեսիս կամ քո ՀՅԴ գործընկերների երեսին ասել, թե՝ նախկինում ձեր ընկերները թաղված են եղել կոռուպցիայի մեջ, արկղերը լիքն են քրեական գործերով։

Զգուշավոր ժպիտիցդ այդ ամիսներին չէր երևում, որ մի օր դուխով գլխարկդ կհիշես՝ ցավոք, ոչ թե իմ աչքերին նայելով, այլ պատկառելի լսարանի առջև, որտեղ դու միշտ լարված ես՝ հասկանալի պատճառով, դու վիրավորեցիր կնոջը, դասախոսին, իմ անունը չտալով՝ մեղադրեցիր իմ կուսակցությանը։ Նա անկուսակցական կին է, համալսարանի դասախոս, քեզ պես հարյուրավոր երիտասարդների է դասավանդել, թերեւս մի քանիսն էլ քեզ պես ամբարտավան են եղել։ Դրա համար էլ այսօր դասախոսական բարձունքից չկոպտեց քեզ պահվածքիդ համար։ Բայց ես դասախոս չեմ, քաղաքական գործիչ եմ, ներկայացնում եմ 129 տարվա կենսագրություն ունեցող համահայկական կուսակցություն, ուստի քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ