16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Քրիստոսի՛ համար է պետք եկեղեցի գնալ, ապաշխարությա՛ն, հաղորդությա՛ն, օրհնությա՛ն համար, այլ ոչ թե իդեալական քահանաների

16683820_1247277948687916_5106544622927360342_n

Միշտ կլինեն քահանաներ, որ անմիջապես հասարակության ուշադրության կենտրոնում կհայտնվեն, երբ ընկնեն: Ոմանք ասում են, որ շուտով Եկեղեցին իր հոտը կկորցնի այդ պատճառով: Ուզում եմ հանգստացնել ձեզ: Եթե մարդիկ քահանայի բարեպաշտության համար են եկեղեցի գնում, ապա շատ շուտով կհեռանան:

Որովհետև Քրիստոսի՛ համար է պետք եկեղեցի գնալ, ապաշխարությա՛ն, հաղորդությա՛ն, օրհնությա՛ն համար, այլ ոչ թե իդեալական քահանաների, որպիսիք բնության մեջ գոյություն չունեն որպես տեսակ, ինչպես որ՝ հեքիաթային արքայազն ձիու վրա: Այդ պատճառով էլ՝ ո՛չ: Իրական հավատացյալների թիվը չի պակասի: Կռապաշտներն՝ այո՛, կպակասեն, բայց չեմ կարծում, որ դա վատ է: Իսկ եկեղեցին հիվանդանոց է, մենք բոլորս հիվանդ ենք մեղքով և բուժվում ենք այնտեղ: Հիվանդանոց է, այլ ոչ թե կենդանի ցուցանմուշներով սրբության նվաճումների ցուցահանդես…

Քահանան հրաշալի գիտի, թե ինքն ով պիտի լինի, այնպես, ինչպես համայնքի անդամները: Ոչ մի նոր բացահայտում չեք արել մեզ համար: Իմիջայլոց, թե ով պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյան՝ նա նույնպես պետք է իմանա, իսկ ահա այստեղ հաճախ դժվարություններ են առաջանում ըմբռնողության հետ: Այն մարդկանց մեծ մասը, որ քահանաների մասին սոցցանցերում պտտվող բամբասանքների փորձ ունի, ոչ թե քրիստոնյաներ չեն, այլ ընդհանրապես ոչ մի կապ չունեն Եկեղեցու հետ, և նրանց փնթփնթալու նպատակն իրենց արդարացնելն է, որ եկեղեցի չեն գնում, որովհետև այնտեղ ահա՛ այդպիսի վատ տերտերներ են:

Իսկ քրիստոնյան նման բաներով չի զբաղվի: Եթե մարդը ճշմարիտ քրիստոնյա է, ապա գիտե՞ք, թե իրեն ինչպես է զգում: Ինչպես մի ձեռքով անդունդի վրա կախված մեկը: Եվ նրա համար բացարձակապես միևնույն է, թե ով իրեն ձեռք կմեկնի ու դուրս կհանի այնտեղից, նա իրեն ձեռք մեկնողի մեղքերի տելեպատիկ ու վիրտուալ հետազոտությամբ չի զբաղվի, գնահատողական խոսք ու զրույցի և իրեն փրկողի հոգեբանական նկարագրի մեջ չի մտնի: Ընդհանրապես, յուրաքանչյուր կարգին մարդ նման իրավիճակում ուղղակի շնորհակալ կլիներ, բայց մեր հոգեբանությունն է այդպիսին՝ բարերարների ձեռքերը կծել…

Ալեքսեյ քհն. Եսիպով

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ