16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

«Էսքան ժամանակ պրոբլեմ չենք ունեցել … Ինչպե՞ս են նման բան անում, մենք վե՞շ ենք, մսացո՞ւ ենք». Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ են անում». asparez.am

timthumb

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո Սահակ Այվազյանը հացադուլ է սկսել։ Այս մասին գրում է asparez.am-ը: Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը, որ երկար ժամանակ սայլակով է, Գյումրու տուն-ինտերնատում բնակվում է 2012 թվականի հոկտեմբերի 27-ից։ Եկել է Արմավիրի մարզից։ Ս․Այվազյանն ասում է, որ ինքը կտրականապես դեմ է տուն-ինտերնատի լուծարմանը, չի կարող պատկերացնել, թե ով է փոխարինելու իրեն խնամողներին։

«Ես չեմ ուզում 72 հոգու հետ դուրս գալ, ես ո՞ւմ վստահեմ, իմ մայրապետների նման կլինե՞ն, թե՞․․․ իրենք ինձ շատ լավ նայում են, մոր պես։ Հացադուլ եմ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ մեր հարցը լուծվի, մինչեւ վերջ գնալու եմ»,-ասում է նա։

Հացադուլին պատրաստվում է միանալ տուն-ինտերնատի մեկ այլ հնաբնակ՝ Նվեր Սողոմոնյանն այստեղ է բնակվում շուրջ 15 տարի․ եկել է Երեւանից, դարձյալ սայլակով է։ «Մենք բոլորս դեմ ենք ծերանոցի փակմանը, մենք արդեն սովորել ենք ստեղ, էսի ոնց որ մեր տունը լինի։ Չի կարելի էդ ձեւի, պետք կլինի բոլորս կհավաքվենք, կգնանք Զարուհի Բաթոյանի մոտ։ Արտեմ Ասատրյանի, Վազգեն Խաչիկյանի (նկատի ունի նախկին նախարարներին-հեղինակ) վախտով խի՞ չկար էսպիսի բան։ Ես իմ սենյակից ո՞ւր գնամ, եթե էսպես շարունակվեց՝ ես էլ հացադուլ կհայտարարեմ։ Մտնում ենք մեր սենյակներ, մեր լացը գալիս է, գիշերները չենք կարող քնել։ Թող Զարուհի Բաթոյանը գա՝ բացատրի, հեղափոխությունն ինչի՞ համար եղավ, որ ծերանոցը փակվի՞»,-հուզված ասում է Ն․Սողոմոնյանն ու մի քանի անգամ կրկնում․ «Մենք սպասում ենք Զարուհի Բաթոյանին, խնդրում ենք, փոխանցեք, որ մենք սպասում ենք իրեն այստեղ»։
Գյումրու տուն-ինտերնատի փակմանը կտրականապես դեմ է նաեւ շահառու Հրաչ Զաքինյանը, նա եկել է Երեւանից՝ 12 տարի առաջ։

«Մենք լրիվ դեմ ենք այդ փոփոխությանը, մենք այստեղ նորմալ, շատ լավ ապրում ենք, ուտելիքի մասին անգամ խոսք չկա, ես որ ասեմ՝ քանի կիլոյով եմ եկել այստեղ, հիմա ինչ եմ դարձել»,-ցույց տալով գիրությունը՝ ասում է նա։

«Էսքան ժամանակ պրոբլեմ չենք ունեցել, շորից, կոշիկից, նասկուց բռնած ունեցել ենք, սիգարետ ստանում ենք, թոշակդ էլ՝ ինչքան հասնում է։ Ինչպե՞ս են նման բան անում, մենք վե՞շ ենք, մսացո՞ւ ենք, որ ուզում են մեզ առնել»,-եզրափակում է նա։

Գյումրու-տուն ինտերնատն ունի 156 խնամվող՝ Հայաստանի տարբեր մարզերից, եւ 71 աշխատող, տարեկան բյուջեն շուրջ 210 մլն դրամ է։ Շահառուները տարեցներ են ու հաշմանդամություն ունեցող անձինք, մի մասը անկողնային է։ Նրանց կենսաթոշակի հիմնական՝ բազային մասը մնում է պետությանը, իսկ կենսաթոշակի մյուս մասը՝ աշխատանքային ստաժի դիմաց գումարը, ստանում ու տնօրինում են իրենք։ Շուրջ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն եւ ժառանգներ չունի։

Տուն-ինտերնատը կշարունակի գործել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչ այդ նախարարությունը հայտարարելու է շուրջօրյա խնամքի ծառայությունների պատվիրակման մրցույթ։ Հաղթող կազմակեպությունն էլ զբաղվելու է շահառուների խնդիրներով։ 

Գյումրու տուն-ինտերնատի նույն գործառույթներ մատուցում են նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատն ու Նորքի տուն-ինտերնատը։ Փորձնական ծրագիրը մեկնարկում է Գյումրիում, մինչեւ 2024 թվականը ապաինստիտուցիոնալացման գործընթացի արդյունքում նախատեսվում է նմանատիպ հիմնարկների գործառույթները մրցութային կարգով փոխանցել ոչ պետական կազմակերպություններին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ