08 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Մայր Աթոռը դատապարտում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելու մասին ԿԳՄՍ քաղաքականությունը

Vahram-qahan-214

 Ես ծանոթացել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված նյութին` հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմության» առարկայի և դրա դասավանդման առնչությամբ: Չգիտեմ, թե որքանով են փոխնախարար Անափիոսյանին վերագրվող խոսքերը հավաստի: Եթե խոսքերն աղճատված չեն, ապա դատապարտելի է որդեգրած այս մոտեցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրություններին ու ծրագրերին, այս մտադրությունը որևէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ: Սա նաև օրենքի պահանջ է: ՀՀ կառավարության և Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ընթացքում նույն փոխնախարարի կողմից հավաստիացվել է, որ նման խնդիր դրված չէ:

Ասեմ ավելին` Ամենայն Հայոց Կաթողիկոսի շաբաթներ առաջ լրագրողների հետ շփման ժամանակ հնչեցրած խոսքն արդյունքն է եղել Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի և ԿԳՄՍ նախարարի զրույցի: Փոխնախարարի արտահայտած տեսակետը որևէ կերպ չի ներդաշնակվում այս առնչությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքի և տրված պարզաբանումների հետ:

 Ինչ վերաբերում է առարկայի առնչությամբ իբրև թե արտահայտված բողոքներին և դրանց ունկնդիր լինելուն, ապա դա կեղծ օրակարգ է, քանզի հարց է առաջանում, թե որ կառույցը պետք է ունկնդիր լինի Հայոց Եկեղեցու բազմամիլիոն հետևորդների պահանջներին, ակնկալություններին և պաշտպանի այս իմաստով նրանց իրավունքը: Վերստին պնդում եմ, որ սա անընդունելի է, ոչ կառուցողական մոտեցում: Կոչ ենք անում վերանայել այս քաղաքականությունը»:

 Հիշեցնենք, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որը դպրոցներում դասավանդվում է արդեն ավելի քան 15 տարի, շարունակվում է քննարկումների առիթ հանդիսանալ` առարկայի պարտադիր դասավանդման առումով: «Հայկական ժամանակի» հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության ինքը չի տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել:

Այնուամենայնիվ, նա նշել էր, որ եթե այնպես ստացվի, որ աշխատանքային խմբի որոշումը չլինի նշված երկու առարկաների միավորման օգտին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլ անվանում կստանա, բացի այդ էլ կսահմանվեն որոշակի չափանիշներ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ