01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

16 տոկոսով նվազել են օտարերկրյա ներդրումները, 77 տոկոսով՝ վերաներդրումները. տնտեսական հեղափոխության միֆը

«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը» ուսումնասիրել է վերջին մեկուկես տարվա ՀՀ տնտեսության զարգացումները և կատարել համեմատություն նախկին տարիների հետ:  Իշխան Կարապետյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ տնտեսական ցուցանիշներն ու կառավարական ծրագրերը համադրելի չեն տնտեսական հեղափոխության հետ, որի մասին հայտարարում է գործող իշխանությունը: Յուրաքանչյուր երկրում ներդրումների համար պետք է լինի համապատասխան գործարար միջավայր, իսկ այն, ինչ տեղի ունեցավ օտարերկրյա ներդրողների հետ, դրան չի նպաստում:

Օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունների շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա: Այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարինե Առաքելյանը: Նա անդրադարձավ ցուցանիշներին և խոսեց նաև ներդրումների նվազման պատճառների մասին: Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում 16 տոկոսով նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները: 

Մարինե Առաքելյանը փաստում է՝ ներդրողների համար շատ կարեւոր է կայուն եւ կանխատեսելի իրավական-տնտեսական միջավայրը, ինչը բացասական սպասումներ է ձեւավորել ներդրողների մոտ: Եթե նայենք 2019թ. առաջին կիսամյակի ցուցանիշները, շուրջ 77 տոկոսով նվազել են վերաներդրված միջոցները: Մասնագետների կարծիքով՝ սա լուրջ մտածելու տեղիք է տալիս: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ