29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք. Աղվան Վարդանյան

armen-grigoryan-vitali-balasanyan

«Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է նրանց, ում կիսատ կյանքն ու գործը ահաբեկչություն է հայկականության դեմ: Ձեր ասած փոքր մարդը դրանցից է: Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք: Մնացյալի դատավորը ժամանակն է: Ժամանակը ջնջում է փոքրերին»,-ասել է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Վիտալի Բալասանյանին ուղղված ՀՀ ԱԽ քարտուղարի որակումը:

Հիշեցնենք, Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռեր»-ին և Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես նշել էր. «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:

 ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արձագանքելով այս ասվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վիտալի Բալասանյանն իրեն պահում է «որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ