05 Հունիսի, Ուրբաթ, 2020
KFC

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում. Շարմազանով

Без названия (5)

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է: Այս մասին իր էջում գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել և աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց:

Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն և ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի,Դիոն Կասիոսի և Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է:

Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս և կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ:

Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը:

Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել:

Հ.Գ.
Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում: Գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ