17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Չեմպիոնական սպասելիքներով. Այսօր պայքարի է դուրս գալիս Սիմոն Մարտիրոսյանը

mb_wlfcp4vq

Սեպտեմբերի 18-ից Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարից մենք սպասելիքներ ունենք, ու դրանք լիովին արդարացված սպասելիքներ են:
Թայլանդում արդեն իսկ հնչել է Հայաստանի օրհներգը. պատվո հարթակի առաջին հորիզոնականում կանգնել է Հակոբ Մկրտչյանը: Մեր մարզիկը 89 կգ քաշային կարգում, 375 կգ (167+208) արդյունքով գերազանցեց մրցակիցներին և Հայաստանին պարգևեց անդրանիկ ոսկե մեդալը Թաիլանդից:

Մեր մյուս մեդալը պատկանում է փոքրերի դասին: 102 կգ քաշային Սամվել Գասպարյանին հաջողվեց փոքր բրոնզե մեդալ նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտի 390 կգ (178+212) արդյունքը բավարարեց միայն հինգերորդ հորիզոնականի համար: Հայ ծանրորդը հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ՝ բարձրացնելով 212 կգ ծանրաձողը, ցավեցրեց ոտքն ու մյուս երկու մոտեցումները ձախողեց միայն այդ պատճառով։
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, պայքարի դուրս կգա գործող չեմպիոն 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: 22-ամյա հայ մարզիկը Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր անցած տարի Թուրքմենստանում կայացած առաջնության ժամանակ: Երկամարտի արդյունքներով մեր մարզիկը գրանցեց 435 կգ արդյունք և 16 կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած չինացի մարզիկին: Բայց սա դեռ Սիմոնի միակ ֆանտաստիկ արդյունքը չէր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 240 կգ ծանրաձողը և սահմանեց աշխարհի նոր ռեկորդ:

Ընդամենը 22 տարեկանում բազմաթիվ բարձունքների հասած մեր ծանրորդին նոր մարտահրավեր է սպասում: Երևանի ժամանակով 14:55-ին հայ ազգը սևեռված կլինի էկրաններին և մտովի Սիմոնին հավասար կբարձրացնի ծանրաձողը: Մեր մարզիկը մարտական է տրամադրված և երկամարտի գումարով պատվիրել է 420 կգ: Նախնական պատվերներով սա ամենաբարձր կիլոգրամն է, ինչը միայն ուրախացնում է բոլորիս: 

22 տարեկան, Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Օլիմպիական արծաթե մեդալակիր: Համոզված ենք, որ սա միայն սկիզբն է: Երբ Հակոբը նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը, Սիմոնը «Ֆեյսբուքում» գրել էր՝ «Տարոսը ինձ»: Այսօր հենց այդ օրն է: Դե ինչ, Սիմոն: Մի ամբողջ ազգ սպասում է քո ոսկե մեդալին:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ