29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի՞ կիլո է նիհարել Նիկոլ Փաշինյանը. վարչապետն ու նախագահը Եռաբլուրում խոսում էին դիետաներից /տեսանյութ/

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին:

Ըստ մամուլի՝ ուշագրավ է, որ լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում էին Եռաբլուրում մյուս պաշտոնյաների հետ շքախմբով: Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր քաշից: Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ հատուկ դիետա՞ ես պահում: Փաշինյանն էլ կիսվեց իր նիհարելու փորձով: Ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голодание спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից, ուրիշների փորձից, գրում է «Իրավունքը»:

Փաշինյանն ասում էր՝ «Իրենք ապացուցել են փորձով, որ օրերով սոված մնալը ոչ միայն վնաս չի տալիս, այլեւ օգնում է օրգանիզմին»: Արմեն Սարգսյանն էլ դիետաների իր ունեցած տեղեկություններով էր կիսվում: Ավելի ուշ արարողությունից հետո դիետայի թեման շարունակում էր մնալ ակտուալ: Վարչապետը Արմեն Սարգսյանին ասաց, որ հեղափոխությունից առաջ ինքը «տրինաժորներով» է փորձել նիհարել. «Բայց հիմա էն ժամանակվանից 4 կիլո ավել եմ»: Հիշեցնենք, որ վարչապետը եւ նախագահը տեղեկացված էին, որ մի շարք ԶԼՄ-ների ուղիղ եթերում էին ու իրենց զրույցը կարող էր լսելի լինել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ