20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Եռաբլուրից

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Անկախության օրվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Գյումրիում։ Միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով, կանցկացվեն Գյումրիում: 

«Խոնարհում մեր Նահատակներին:

Շնորհավոր Ձեր կերտած տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր»,-ֆեյսբուքյան հանրագրում հրապարակած տեսանյութի տակ գրել է Նիկոլ Փաշինյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ