19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Փոխանցում է Armsport-ը:

«Իրանցի ըմբիշի հետ գոտեմարտում զգացնել տվեց Արթուրի ջարդված կողը. չնայած վնասվածքին` Արթուրը կրկին հաղթեց՝ 4։3: Կիսաեզրափակչում վրացի մարզիկի արգելքը հաղթահարելուց հետո արդեն ականատես եղանք, թե ինչպես էր Արթուրը դժվարությամբ շնչում։

Քիչ առաջ կապ հաստատեցի Արթուրի ընտանիքի անդամների հետ. պարզվում է` վերջին գոտեմարտի ընթացքում Արթուրի մյուս կողն էլ է կոտրվել, ինչը խանգարում է շնչելուն ու, բնականաբար, իր լավագույն որակները ցուցադրելուն: Եվ չնայած վնասվածքին` Ճերմակ արջն այսօր միայն հաղթանակներ է գրանցել ու բոլորիս հպարտության անզուգական պահեր պարգևել»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։

Հայրապետյանը նաև ընդգծել է, որ ցանկացած պարագայում մեզ համար ամենակարևորն ու ամենաթանկն իր առողջությունն է` վեր ամեն տեսակի մեդալից․

«Եվ եթե ստացվի այնպես, որ Ալեքսանյանը վաղն ի վիճակի չլինի դուրս գալ մրցագորգ, միևնույն է, նա մեզ համար լավագույնն է` լեգենդար ըմբիշ իր քաշային կարգում, որը հասցրել է կոտրել բազմաթիվ կարծրատիպեր իր մարզական կարիերայի ընթացքում»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։

Հիշեցնենք` եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ 97 կգ քաշային կարգի երզրափակիչը կկայանա վաղը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ